Снимок экрана 2026-06-10 114641

Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով 13 զոհ կա, մեծ մասը երեխաներ են | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանի Կունար, Հոստ և Պակտիկա նահանգներին, ինչի հետևանքով զոհվել է 13 խաղաղ բնակիչ։ Տեղեկությունը հայտնել է թալիբների կառավարության խոսնակ Զաբիհուլա Մուջահիդը։

«Անցած գիշեր Պակիստանի բանակը կրկին խախտել է Աֆղանստանի օդային տարածքը և ռմբակոծել Կունար, Հոստ և Պակտիկա նահանգների քաղաքացիական տները։ Հարձակումների հետևանքով զոհվել է 11 երեխա, մեկ կին և մեկ տարեց տղամարդ։ Եվս 14 կին և երեխա վիրավորվել են»,- նշել է Մուջահիդը:

Թեև պաշտոնական Պակիստանը առավոտյան ռմբակոծությունների վերաբերյալ դեռ հանդես չի եկել հայտարարությամբ, փորձագետները դրանք կապում են գրոհայինների հարձակման հետ, որը տեղի է ունեցել մեկ օր առաջ Պակիստանի տարածքում: Նախօրեին Աֆղանստանին սահմանակից Խայբեր-Պախտունտվա նահանգում մի խումբ արմատականներ գրոհել են Պակիստանի Հասան-Հել շրջանում անվտանգության ուժերի ամրացված անցակետը:

Պակիստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է երկրի Դաշնային ռազմականացված ոստիկանության 6 մարտիկ, ևս մի քանիսը վիրավորվել են: Ոչնչացվել են 8 արմատականներ, օբյեկտի գրավման փորձը խափանվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն