1536x864_cmsv2_49396ed0-aad3-539e-9323-cc84c1d2beef-9792221

Մեծ Բրիտանիայում հակամիգրացիոն բողոքի ցույցեր են՝ Բելֆաստում դանակահարության դեպքից հետո | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքում հունիսի 9-ի երեկոյան հակամիգրացիոն բողոքի ցույցեր են սկսվել տեղի բնակչի վրա միգրանտի կողմից դանակով հարձակման դեպքից հետո։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։ Զանգվածային ակցիաների առիթ է եղել սոցիալական ցանցերում տարածված հարձակման տեսագրությունը, որտեղ կասկածյալը դանակով հարվածներ է հասցնում տուժողին։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը Սուդանից ժամանած 30-ամյա փախստական է։ Նրան սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ Տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Իրավապահ մարմիններն ընդգծել են, որ տեղի ունեցածը չի դիտարկվում որպես ահաբեկչական ակտ։

Զանգվածային ցույցեր անցկացնելու կոչը տարածել է աջակողմյան ակտիվիստ Թոմի Ռոբինսոնը։ Բելֆաստի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ։ Անկարգությունների ընթացքում հրկիզել են երթուղային ավտոբուս, ավտոմեքենաներ և աղբամաններ։ Բացի այդ, ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը, ինչը հանգեցրել է լուրջ խցանումների։ Հաղորդվում է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումների մասին։

Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության փոխնախագահ Ռայան Հենդերսոնը բնակիչներին հանդարտության կոչ է արել և դիմել է տեղական համայնքների առաջնորդներին՝ խնդրելով աջակցել բացառապես բողոքի խաղաղ ձևերին և թույլ չտալ բռնության տարածում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հարձակումն անվանել է «սարսափելի»։ Հյուսիսային Իռլանդիայի հինգ խոշորագույն քաղաքական կուսակցությունների առաջնորդներն իրենց հերթին կոչ են արել դադարեցնել անկարգությունները և իրավապահ մարմիններին հետաքննություն անցկացնելու հնարավորություն տալ։ Իշխանությունները հաստատել են, որ կասկածյալը Մեծ Բրիտանիայի տարածքում օրինական հիմունքներով գտնվում է 2023 թվականից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն