սրբուհի գալյան աժժժ

Ամեն օր օպերատիվ տեղեկություններ եմ ստանում Օսիպյանի առողջական վիճակի մասին. Գալյան

Արտուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին:

Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Արտուր Օսիպյանը պահվում է 0 հարկում, որտեղ պայմանները բավարար չեն:

«Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը՝ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը: Նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որոնք իր կարծիքով առկա են, և որոնք իրենց բնույթով, իր կարծիքով, հանցավոր են: Եվ այդ կապը իրավասու մարմինների, մասնավորախես քննչական մարմինների հետ, ապահովվել է մեր կողմից:

Այսինքն՝ մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը պատշաճ ապահովվի, նրան տրամադրվում է իրեն հասանելի զբոսանքը, տեսակցությունները հարազատների հետ»,- ասաց Գալյանը:

Նապարարը հավելեց, որ պետք չէ միտում փնտրել կոնկրետ անձի նկատմամբ դեպի ավելի վատ վերաբերմունքի:

Խոսելեք ՔԿՀ-ներում պահման պայմանների մասին՝ Գալյանը նշեց, որ որևէ հարկի հետ կապված որևէ խնդիր չկա:

Խոսելով Օսիպյանի նկատմամաբ կիրառված խափանման միջոցի մասին՝ Գալյանը հույս հայտնեց, որ այնպես չի լինի, որ Օսիպյանի խափանման միջոցը փոխվի՝ պայմանավորված առողջական վիճակով, այլ Օսիպյանը դուրս կգա հացադուլից, և նրա բարձրաձայնած խնդիրները, «եթե դրանք իրականում խնդիր են», կստանան լուծում:

Գալյանը նշեց, որ չի այցելել Արտուր Օսիպյանին:

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ վիճաբանությունից հետո։ Փաշինյանը, ի պատասխան Արցախի վերաբերյալ Օսպիյանի դիտարկումներին, Փաշինյանը ասել էր․ «… Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»։

Մինչ այդ միջադեպը, Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր․ «Եթե Նիկոլ Փաշինյանի տեղն իմացող կա, ասեք բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։

Մայիսի 21-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Արթուր Օսիպյանին։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Նա կալանավայրում հացադուլ է հայտարարել և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն