l-33x0wh-1854x1080z-0-4241-10

Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների մասին | 1lurer.am

1lurer.am  Սխալ մուտքագրումները նախորդիվ շատ-շատ են եղել, բայց մենք ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե ԿԸՀ-ի՝ հունիսի 14-ի արդյունքներով վերջնականորեն ամփոփվելու են հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Վահագն Հովակիմյանն այս համատեքստում նշեց՝ եղել են տեխնիկական սխալներ, բայց 5 կամ 6 նման դեպք է եղել, այլ սխալներ չեն եղել:

«Մեզանից ավելի շահագրգիռ, որ ձայները լինեն ճշգրիտ, չկա այլ բան: Եղել է տեխնիկական, դրա համար է այդ փուլը կոչվում «նախնական արդյունքներ», հակառակ դեպքում կասեինք, որ այս փուլով ավարտվեց: Դրանից հետո գնում են ճշգրտումները: Սա է ընդամենը:

Հունիսի 14-ին բոլոր տվյալները լինելու են ճշգրիտ»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն