1lurer.am Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով: Այդ մասին լուրը 1lurer.am-ին հաստատեցին Դատական դեպարտամենտից:
Հիշեցնենք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար: