l-0x1wh-786x458z-1

ՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել Հայաստանի նկատմամբ քայլերը. ՌԴ ԱԳ նախարար

Հայաստանը երկու տարուց ավելի է՝ պարտք ունի ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ, այսօր մենք համաձայնել ենք քննարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հունիսի 7-ին, երբ իմ գործընկեր Արարատ Միրզոյանին հարցրել են ՀԱՊԿ-ի մասին, ասել է. «Մենք անդամավճար չենք վճարում, քանի որ պարզապես չենք մասնակցում»։ Ի՞նչ պետք է անենք այս իրավիճակում։ Մենք այսօր խոսեցինք այս մասին և համաձայնեցինք քննարկել», – նշել է Լավրովը։

ՀԱՊԿ կանոնադրության այդ հոդվածը կարգավորում է անդամ երկրների նկատմամբ գործողությունները, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։

Լավրովը նշել է, որ Հայաստանը, ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելով հանդերձ, ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։

«Նրանք զորավարժություններ են անցկացնում, գնում են ռազմական տեխնիկա, փոխանակում ռազմական պատվիրակություններ ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրամիության հետ, որը նույնպես ներկայումս վերածվում է ռազմականացված կառույցի», – «TASS»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն