civilnet.am «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի համոզմամբ՝ իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանն ընտրությունների արդյունքում կդառնար իշխող ուժի առաջնորդ, եթե ընտրախախտումներ չլինեին։ Հունիսի 10-ին ասուլիսի ժամանակ Մելոյանը նշել է, որ պատահական չէր Սամվել Կարապետյանն ընտրություններից առաջ ասում, որ իրենք հաղթող ուժ են։
«Համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենար, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Համոզմունք ունեմ, որովհետև սկսած մեր ակտիվի ձերբակալություններից և կալանավորումներից, մեր գործընթացը կաթվախահար անելուց, վախի մթնոլորտ տարածելուց, ընդհուպ անգամ կաշառքների դրվագների մասին ունենք ահազանգեր, բայց քանի որ կոնկրետ փաստը ֆիքսված չունենք, շատ չենք ահազանգում»,- ասուլիսի ժամանակ ասել է Մելոյանը։
Մելոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանի հետ դեռ չեն հանդիպել ու չեն քննարկել ստեղծված իրավիճակը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում