armenpress.am Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան և բանակցություններ կանցկացնի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նաև կունենա այլ երկկողմ շփումներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվի Հարավային Կովկասում իրավիճակը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգի հիմնական հարցերը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև այլ արդիական թեմաներ»,- նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ նախատեսվում է «տարբեր ոլորտներում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման վերաբերյալ մտքերի առարկայական փոխանակում»։