b14787e2-fe23-4a5f-82fd-431b7d0a5307_w1023_r1

ԵԽ կառույցը ողջունում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում առաջընթացը Հայաստանում, բայց և խնդիրներ է մատնանշում | azatutyun.am

azatutyun.am  Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կողմից 2022 թվականից ի վեր գրանցված առաջընթացը գնահատող նոր զեկույցում Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմինը՝ GRETA-ն (Group of Experts on Action against Trafficking in Human Beings), ողջունում է զոհերի նույնականացման և աջակցության բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Միաժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ իշխանությունները պետք է ակտիվացնեն աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի կանխարգելման, նախաձեռնողական հետաքննությունների ապահովման, ինչպես նաև զոհերին իրավաբանական օգնություն և փոխհատուցում տրամադրելու ջանքերը։

«2022-25 թվականներին ընդհանուր առմամբ 90 անձ է նույնականացվել որպես թրաֆիքինգի զոհ, այդ թվում՝ 22 երեխա։ Ուժեղացված ուսուցման և նոր գործիքների շնորհիվ նույնականացված զոհերի և մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունների հետաքննությունների թվի աճ է գրանցվել։ Աշխատանքային շահագործումը դարձել է նույնականացված զոհերի շրջանում շահագործման գերիշխող ձևը։ Աճել է օտարերկրյա զոհերի թիվը, այդ թվում՝ միգրանտ աշխատողների», – Եվրախորհրդի հաղորդագրության համաձայն՝ ասված է զեկույցում:

GRETA-ն թվարկում է տվյալ ժամանակահատվածում երկրում կատարված համապատասխան օրենսդրական փոփոխությունները՝ նոր Քրեական օրենսգրքում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ նոր դրույթները, Աշխատանքային օրենսգրքում ներմուծված «պարտադիր կամ հարկադիր աշխատանքի» սահմանումը և երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Զեկույցում ընդգծվում է երեխաների պաշտպանության համար պատասխանատու մարմինների ֆինանսավորման և մարդկային ռեսուրսների ավելացման անհրաժեշտությունը, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ դեր խաղալ երեխաների թրաֆիքինգի կանխարգելման գործում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն