JpOOkJladph1eI0C

Օսիպյանը հացադուլը դադարեցնել չի պատրաստվում. Դավիթ Հովհաննիսյան | pastinfo.am

pastinfo.am Արդարադատության նախարարը տարբերվող կարծիք ունի, դա նորմալ է, որ տարբեր կարծիք ունի, բազմակարծություն է, բայց Օսիպյանի կարծիքով իր պահման պայմանները նորմալ չեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արտուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սրբուհի Գալյանի այսօրվա ձևակերպումներին։

«Օսիպյանը հացադուլը դադարեցնել չի պատրաստվում»,- շեշետեց Դ. Հովհաննիսյանը և հավելեց, որ հիմա գնում է նրան այցելության։

Փաստաբանը տեղեկացեց, որ Օսիպյանը նաև հրաժարվել է բժշկական զննությունից։

«Ահազանգ, բան չկա, խնդիրներ կան, չէր կարողանում ինձ հետ կապնվել, արհեստական խոչընդոտներ են ստեղծել, ըստ Օսիպյանի։ Ես սովորաբար մեկ-երկու օրը մեկ այցելում եմ նրան»,- ասաց նա։

Դ. Հովհաննիսյանն անդրադարձավ հանրային դաշտի քննարկումներին, որոնցում կոչ են անում Արտուր Օսիպյանին դադարեցնել հացադուլը։

«Ես առանձնազրույցների ժամանակ նրան տեղեկացնում եմ այդ կոչերը, քննարկումները, սակայն դրանք Օսիպյանի վրա չեն ազդում, իր կարծիքը չի փոխում»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն