news.am Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թե՛ նախընտրական շրջանում, թե՛ քվեարկության օրը տեղի են ունեցել զանգվածային խախտումներ։ Այդ մասին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Եթե մենք, օրինակ, 2017 թվականին այդպիսի ընտրություններ անցկացնեինք, եվրոպացի դիտորդներն անպայման կասեին, որ քվեարկությունն ու ընտրություններն անցել են համատարած խախտումներով։ Չեմ կարծում, որ հիմա նրանք նման բան կասեն, քանի որ իրենց քաղաքական ղեկավարները նախընտրական շրջանում աջակցություն էին հայտնում (Փաշինյանին), դա իրենց կաշկանդում է»,- նշել է Սարգսյանը։
Այն դիտարկմանը, թե դիտորդներն, այնուամենայնիվ, ինչ-որ բան ասել են, քաղաքական գործիչը նկատել է, որ ասվածը քիչ էր, և այն էլ միայն այն պատճառով, որ խախտումները չափազանց ակնառու էին։