l-xdfqhylscf-800×533-_x588-quality(90)

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Անտոնիու Ժոզե Սեգուրուին Պորտուգալիայի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը:

Վերահաստատում եմ Պորտուգալիայի հետ ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն