IMG_20260610_194432

Սա կարծես վերջին շրջանի քաղհասարակության ամենամեծ հաղթական էր․ Օհանյանը՝ Արտուր Օսիպյանի ազատ արձակման մասին

Նախագահական նստավայրի դիմաց Արտուր Օսիպյանի ազատ արձակման համար մի քանի օր նստացույց անող Գեղամ Օհանյանը այս պահին ընթացող ակցիայի ժամանակ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք չեն լռել այս ընթացքում։

Նա հայտնեց, որ պաշտպանը հիմա գնացել է Դատախազություն՝ հստակեցնելու կալանքը վերացնելու պայմանները։

«Սա կարծես վերջին շրջանի քաղհասարակության ամենամեծ հաղթական էր։ Հավատացեք, որ դուք եք էս երկրի տերը»,- նշեց Օհանյանը։

Նստացույցի մասնակից Միքայել Մարգարյանը հայտնեց, որ ինքը այժմ գնում է Օսիպյանին դիմավորելու։ Իսկ նախագահականի դիմաց նստացույցը այս պահին, ըստ էության, ավարտվում է։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ հսկող դատախազը որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն