anahit-avanesyan

Առողջության համընդհանուր ապահովագրությունը 2027 թվականի հունվարի 1-ից էլ ավելի կընդլայնվի. Ավանեսյան | aravot.am

aravot.am ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին շարունակվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ 2025 թվականին առողջապահության ոլորտին հատկացվել է 171.2 մլրդ դրամ, ընդհանուր կատարողականը կազմել է 96,2 տոկոս, 11,7 մլրդ դրամ նախատեսվել է կապիտալ ծախսերի համար, որից օգտագործվել է 6,4 մլրդ դրամ:

Հաշվետու տարում նախարարությունն իրականացրել է 12 բյուջետային ծրագիր եւ 45 միջոցառում, դրանցից 4-ը կապիտալ ծախսեր են եղել:

Համեմատականներ անցկացնելով՝ նախարարը նշել է, որ կառավարման հինգ տարիների ընթացքում առողջապահության ոլորտի 2025 թվականի բյուջեն 2018 թվականի համեմատ կրկնապատկվել է, իսկ ընթացիկ՝ 2026 թվականի բյուջեն ավելի է կրկնապատիկից: «Մեր քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին գրանցվել է կյանքի միջին տեւողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան, որը մեզ համար բավականին մեծ ձեռքբերում է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն