Screenshot 2026-06-10 230911

Դուռը բացում էինք, դիտահորի հոտն էր գալիս, պատուհանն էինք բացում՝ աղբանոցի. Օսիպյանը խոսել է ՔԿՀ-ում պահման պայմանների մասին

Արտուր Օսիպյանը դիմելու է բժշկական օգնության։ Այս մասին նա ասել էր լրագրողների հետ զրույցում և նշել՝ այս պահին էներգիաս տեղն է.

«Բանտում շատ ծանր պայմաններ էին։ Միակ բանը, որ փոխվել է՝ տաքացուցիչ բերելն է։ Մի այլ տիպի խոնավություն ու սառնամանիք էր։ Դիտահորի հոտը սպանում էր, դա բերեց առողջական խնդիրների, նամանավանդ, որ 5 օր չէին թողում՝ դուրս գայի զբոսանքի»,- ասել է նա՝ խոսելով բանտային պայմանների մասին.

«Երկրորդ օրն է՝ չեմ կարողանում դիմել դատախազություն, որ հաղորդում տամ հանցագործության մասին՝ մի խումբ անձանց առողջությանը ծանր վնաս տալու վերաբերյալ, որ անդառնալի, մահվան վտանգ է իր մեջ պարունակում։ Դուռը բացում էինք՝ դիտահորի հոտն էր գալիս, պատուհանն էինք բացում՝ աղբանոցի հոտն էր։ Այնքան էինք ծխում, որ այդ հոտը խլացնենք»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն