Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զաիդին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով։
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Իր ուղերձում վարչապետ Ալ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ, որը կնպաստի երկու կողմերի առաջընթացին և բարգավաճմանը: Իրաքի վարչապետն ընդգծել է մարտահրավերներին համատեղ դիմակայելու և տնտեսական ու զարգացման ոլորտներում համագործակցությունը բարելավելու կարևորությունը։