f1fbd6f1-c455-4ed5-5b4c-08ddc38053ec_w1023_r1

ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ է գումարվել Իրանի հարցով, Գուտերեշը կոչ է արել դադարեցնել կրակը | azatutyun.am

azatutyun.am ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարել՝ քննարկելու Մերձավոր Արևելքում վերսկսված մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով միջնորդական ջանքերի և երկխոսության հարցերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է՝ Մերձավոր Արևելքը ներքաշվում է խորացող ճգնաժամի մեջ: «Եվ հետևանքները տարածվում են տարածաշրջանից շատ ավելի հեռու»,- սոցցանցում գրել է նա:

«Այս շաբաթ տեղի ունեցան ավելի լայնածավալ հարձակումներ և իրավիճակի հետագա վատթարացում, ինչի արդյունքում հրադադարն ավելի շատ նման է փոքրամասշտաբ հակամարտության»,- գրել է նա՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ, որ հակամարտությունն ընդլայնվի։

Բոլոր կողմերը պետք է աշխատեն դիվանագիտական կարգավորման ուղղությամբ և այլևս ոչ մի հարձակում չպետք է լինի, ասել է Անտոնիու Գուտերեշը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն