kyhsaoco7zltahp5qcnk70p7mdhujc6a2eobjf5a

Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունների կատարումը։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Խորհրդակցություններից հետո դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունների կատարումը։ Նա Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի,-նշել է նախարարությունը։

Նշենք, որ մայիսի 30-ին հաղորդվել էր, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա։

Ռուսական կողմը հայտարարել էր, որ որոշումը պայմանավորված է Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ քայլերով, որոնք, ըստ Մոսկվայի, վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը։

Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որով անհրաժեշտ են համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվեի անցկացումը՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։  

Սրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե կարող է անցկացվել միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը կամ շատ մոտ լինի թեկնածուի կարգավիճակ ստանալուն։

«Քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար, հանրաքվե չի լինի։ Հենց դա տեղի ունենա, հանրաքվեն կլինի»,-ասել էր նա։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն