ntrut-yunner4

Վերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները։

«Վերահաշվարկի աշխատանքները, Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, պետք է դադարեցվեն հունիսի 12-ին, ժամը 14։00-ին»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։

Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։

ԿԸՀ-ն հայտարարել է, որ հանձնաժողովը 2005 ընտրատեղամասերից 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ է ստացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն