bpqusdwzpsmfzqzw2fqepmtlmknbexbtxxf2fs3a

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին | armenpress.am

armenpress.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հունիսի 11-ին հայտարարել է, որ օգտագործել է 12 բալիստիկ հրթիռ՝ թիրախավորելով ԱՄՆ զինված ուժերի F-35, F-15 և F-16 կործանիչները, ինչպես նաև հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հորդանանում ԱՄՆ դեսպանությունը իր քաղաքացիներին նախազգուշացրել է անհապաղ գնալ ապաստարաններ։

«Հաղորդագրությունները ցույց են տալիս, որ հրթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր կան Հորդանանի օդային տարածքում», – նշել է դեսպանությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ավելի վաղ հայտարարել էր, որ երկու ալիքով պատասխան հարված է հասցրել ԱՄՆ տարածաշրջանային օբյեկտներին, որոնք գտնվում են Քուվեյթում, Բահրեյնում և տարածաշրջանի այլ երկրներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն