r1frkxhweosbd6hj

Բոլոր կաշառակեր դատավորները բռնվելու և դատվելու են․ Փաշինյան | civilnet.am

civilnet.am Բոլոր կաշառակեր դատավորները բռնվելու և դատվելու են։ Հունիսի 11-ին կառավարությունում նման սպառնալիք հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անունները կհրապարակվեն ըստ քրեական գործերի, եթե լինեն այդպիսի քրեական գործեր»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից առաջ ընդիմադիր ուժերի կողմից ենթադրյալ ընտրակաշառ բաժանելու դեպքերին, Փաշինյանն ասաց, որ այս ընտրություններին ընտրակաշառքի համար «բռնվածները» պետք է մինչև 2031-ի ընտրությունների արդյունքների ամփոփումը բանտում լինեն։ Հակառակ դեպքում, ըստ Փաշինյանի, դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետությամբ և պետությունը պետք է արձագանքի։

«Պիտի պատասխան տան, որովհետև ինչ է նշանակում բռնել ու արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որևէ մեկն ուզում ա ասի, որ որևէ մեկը Գագիկ Ծառուկյանին բռնելա ձրի արդարացրելա՞։ Ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ։ Կոռումպացվածները կարող են ցանկացած հարց այսօր լուծել դատական համակարգում»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի համոզմամ՝ առանց ընտրակաշառքի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէին հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։

«Ինչ վերաբերում է պատերազմի եռագլուխ կուսակցությանը՝ առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի»,- ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն