3319a8e9-7946-48ba-7744-08debadc3b87_cx0_cy6_cw0_w1023_r1

«Եթե Ծառուկյանին գործարք առաջարկեինք, ծնկաչոք ընդառաջ կգար». Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am Եթե Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկեինք, այդ գործարքին ծնկաչոք ընդառաջ կգար, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդին գործարքի առաջարկ եղե՞լ է:

«Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ ընդամենն իրեն հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չի: Ծառուկյանը կխնդրի, Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ», – ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ընտրախախտումների վերաբերյալ հարցին, վարչապետն ասաց. «Ես գիտեմ մի բան՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոս օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե»:

«Ի՞նչ է նշանակում բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով, որևէ մեկն ուզում է ասի, որ որևէ մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի արդարացրե՞լ է: Ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ», – հայտարարեց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն