7yuycy1s4dralqbzl5v1wswcjn0r2rrlfzixh2mc

Քանի դեռ խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք, պատերազմ չի լինելու. վարչապետ | armenpress.am

 armenpress.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քանի դեռ ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակելու է խաղաղության օրակարգը, պատերազմ չի լինելու։ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքում իր արած այն հայտարարությանը, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չունենա, սեպտեմբերին կարող է լինել աղետաբեր պատերազմ։

«Քանի մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-ասաց վարչապետը։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։

Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։

ԿԸՀ-ն հայտարարել է, որ հանձնաժողովը 2005 ընտրատեղամասերից 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ է ստացել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն