b6fnakh2tz8mujjn

Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան | news.am

news.am Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11–ի նիստում որոշում ընդունեց, որով Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։

Որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-22-ը՝ մարդասիրական բեռների տեղափոխման համար: Այս անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը:

Ինչպես նշվում է փաստաթղթում, որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Թուրքիան արդեն բացել էր Մարգարայի սահմանային անցակետը` Հայաստանից Սիրիա հումանիտար բեռներ հասցնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն