l-0x2wh-2048x1194z-0-3838

Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է

Հունիսի 11-ին՝ ժամը 09։44-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում պատնեշ է փլուզվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը (մոտ 40մ)․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Հետագա աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն