l-9NcTENUdnp

Ղազախստանին ու Մոլդովային չհաղթելուց հետո Հայաստանի հավաքականը նահանջել է վարկանիշային աղյուսակում | hetq.am

hetq.am  ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի ընտրանին, որը հաշվետու ժամանակահատվածում նույն՝ 1-1 հաշվով ավարտեց ընկերական հանդիպումներն իրեն վարկանիշով զիջող Ղազախստանի ու Մոլդովայի հետ, նահանջել է 1 հորիզոնական ու հիմա 211 ընտրանիների մեջ 107-րդն է 1189,63 վարկանիշային միավորով:

Համաշխարհային ցուցակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան, որը բարձրացել է 2 հորիզոնական ու այսօր մեկնարկող աշխարհի առաջնությունում կփորձի պաշտպանել իր տիտղոսը: Վարկանիշային լավագույն 10-յակում են նաեւ Իսպանիան, Ֆրանսիան, Անգլիան, Պորտուգալիան, Բրազիլիան, Մարոկկոն, Նիդերլանդները, Բելգիան, Գերմանիան:

Ազգերի լիգայի առաջիկա խաղարկությունում Հայաստանի մրցակիցներից Մոնտենեգրոն 80-րդն է (+1), Կիպրոսը՝ 124-րդը (+2), իսկ Լատվիան՝ 137-րդը (0): Փաստորեն, նշվածներից միայն մենք ենք նահանջել նախորդ՝ ապրիլ ամսվա ցուցակի համեմատ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն