ymxs56c9e5bysoru241vpjb3wvsl9penyr3oqkmp

Մարտերի ժամանակ ծանր վիրավորումների պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձինք կարող են դիմել պայմանագրային ծառայության համար | armenpress.am

armenpress.am Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին հնարավորություն է տրվում դիմել պայմանագրային ծառայության ներգրավվելու համար։

Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Պաշտպանության նախարարությունում բարեփոխումները շարունակվում են։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ ընտրական թոհուբոհի ընթացքում մենք մի կարևոր որոշում ենք ընդունել, որը կարող է մեծ նշանակություն ունենալ պատերազմի մասնակից մեր շատ տղաների համար։ Փոփոխությունների և լրացումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել մարտական գործողությունների ընթացքում ծանր վնասվածքներ և վիրավորումների ստացած և զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին կրկին դիմել պայմանագրային զինծառայության ներգրավվելու համար՝ ապաքինման և ֆունկցիոնալության որոշակի վերականգնման պարագայում։ Իհարկե, այստեղ կունենանք բացառություններ որոշակի հիվանդությունների մասով, որոնք իրականում անհամատեղելի են ծառայության հետ, բայց մեր եղբայրների հիմնական մասը կարող է ներգրավվել ծառայության մեջ Պաշտպանության նախարարությունում։ Իրավակարգավորումը նաև նրա մասին է, որ վերջնական որոշումն ընդունում է գերատեսչության ղեկավարը, և կարող եք օբյեկտիվության մեջ նույնպես վստահ լինել։ Մենք սիրով սպասում ենք բոլորիդ Պաշտպանության նախարարության հարկի տակ»,- ասել է Պապիկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն