IMG_4420

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարարի հետ | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հունիսի 11-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին՝ նրանց խնդրանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներին ներկայացվել են իրենց երկրների ղեկավարության կողմից ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ապակառուցողական քաղաքականության օբյեկտիվ գնահատականներ, որոնք ուղղված են Կիևի ռեժիմին առավելագույնս խրախուսելու՝ շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ՝ Արևմտյան «կամավորների կոալիցիայի» անունից, նրանց հաշվին և անմիջական օգնությամբ», – ասվում է արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպմանը դեսպաններին է ներկայացրել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման որոնման հարցում ռուսական կողմի սկզբունքային մոտեցումները։

Հանդիպումը տևել է մոտ մեկ ու կես ժամ։ ԱԳՆ շենքից հեռանալիս Ֆրանսիայի դեսպան Նիկոլյա դե Ռիվյերը հայտնել է, որ քննարկումը լավ է անցել։ Նա նշել է, որ ավելի ուշ հանդիպման վերաբերյալ հայտարարություն կտարածվի։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները «խնդրում են հանդիպում» իր տեղակալի հետ` ուկրաինական հակամարտությունը քննարկելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն