«Ուժեղ Հայաստանը» վաղը դիմելու է ԿԸՀ, որ հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները և վերանայի ՔՊ-ի ձայները: Եթե արագ պատասխան չլինի, կդիմեն Սահմանադրական դատարան:
Այս մասին հայտնել է դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը:
«Դուք ինքներդ տեսաք՝ տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում ՔՊ-ի ստացած ձայների շեշտակի անկում է նկատվել, թե ինչպես են զինվորներին ուղղորդած տանում ընտրությունների, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխպատակիցների ուղղորդում, որ քվեարկեն ՔՊ-ի օգտին»,- նշել է նա: