78790560_0_175_2049_1327_1920x0_80_0_0_2a6979b3ad5240e9f4ca5ed55d690af4.jpg

ՌԴ–ն սահմանափակում է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը ՀՀ–ից | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։

«Նման որոշում է ընդունվել կարանտինային օբյեկտների սիստեմատիկ հայտնաբերման պատճառով։ Ծառայությունը փուլ առ փուլ՝ սկսած ընթացիկ տարվա մայիսից, սահմանափակում էր կարանտինային հսկողության ենթակա հայաստանյան արտադրանքի առանձին տեսակների ներմուծումը և հայկական կողմին տեղեկացնում մատակարարման խախտումների մասին։ Սակայն կարանտինային օբյեկտների հայտնաբերումները շարունակվում են»,– ասված է հաղորդագրությունում:

Կառույցը նշել է, որ հունիսին Հայաստանից ստացված ընկույզի, չորացրած դեղձի և լոլիկի մեջ հայտնաբերվել է կապրյան բզեզով (վնասատու. խմբ.) վարակման 3 դեպք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն