azatutyun.am Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունում է Արթուր Օսիպյանի ազատ արձակումը:
«Ողջունում եմ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու որոշումը: Սա դրական զարգացում է: Ժողովրդավարության, հիմնարար իրավունքների, պատշաճ գործընթացի և արտահայտվելու ազատության նկատմամբ հարգանքը Եվրամիության և Հայաստանի ընդհանուր արժեքների առանցքային մաս են կազմում», – գրել է եվրոպացի դիվանագետը X-ում:
«Մենք կշարունակենք հետևել գործին», – ասված է Մարագոսի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավի ընթացքում վեճի բռնված և կալանավորված Արտուր Օսիպյանը երեկ՝ հունիսի 10-ին ազատ է արձակվել։