l-0x24wh-810x472z-09704-1781106270352-770x_

«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | factor.am

factor.am Գյումրիի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրից հերոս-քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը պոկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից, Factor.am-ի հարցին ի պատասխան, հայտնում են, որ հոդվածը պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։

Այս պահին որևէ անձ ձերբակալված չէ։

Ավելի վաղ Գյումրու համայնքապետարանը հայտնել էր, որ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշարձանից պոկել են հերոս քաղաքների անունների ոսկեզօծ տառերը: Քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները գտել էին դրանք հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում։ Այժմ քաղաքապետարանի մասնագետները փորձում են վերականգնել հաղթանակ տարած քաղաքներին նվիրված հուշատախտակները

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն