factor.am Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ իր ղեկավարած ամբիոնի հնարավոր լուծարման որոշումը քաղաքական ենթատեքստ ունի։ Factor TV-ի հետ զրույցում նա նշեց, որ տարիներ շարունակ տարբեր ձևերով իրեն հասկացրել են, թե իր քաղաքական գործունեությունը ցանկալի չէ, և լավ կլիներ՝ այն սահմանափակվեր։
«Ես կոնկրետ ԵՊՀ-ի ղեկավարությանն այնքան էլ չեմ մեղադրում, որովհետև ես չեմ կարծում, որ դա իրենց անձնական նախաձեռնությունն է, այլ, հավատացնում եմ ձեզ՝ դա ընդհանուր կենտրոնից ղեկավարվող պետական քաղաքականություն է, որը հրահանգի ձևով իջեցվում է բոլոր ռեկտորների վրա: Սա կենտրոնացված ավտորիտարիզմ է։ Եթե հնարավոր չի անձին պախարակել և անձի վրա գտնել որևէ կոմպրոմատ, իսկ իմ դեպքում դա շատ բարդ է՝ և՛ պրոֆեսիոնալ, և՛ կոռուպցիոն բաղադրիչներով, և՛ ընդհանուր առմամբ պահվածքի տեսանկյունից, այդ ժամանակ մտնում է ներս ամենաանմեղ և ամենահավանական տարբերակը՝ կառուցվածքային ստորաբաժանումը»,- ասում է Սեդրակյանը։
ԵՊՀ-ից Factor TV-ի հարցին ի պատասխան պարզաբանում են, որ կառուցվածքային բարեփոխումների համակարգային գործընթաց է իրականացվում, որի շրջանակում տասից ավելի ամբիոններ արդեն խոշորացվել են։
«Այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին կառուցվածքային փոփոխություն, այլ որպես ԵՊՀ ռազմավարական ծրագրից բխող գործողությունների պլանի մաս՝ ուղղված կրթական և գիտահետազոտական գործընթացների լավարկմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և ակադեմիական միջավայրի շարունակական զարգացմանը»,- հայտնեցին ԵՊՀ-ից։
Անդրադառնալով ԵՊՀ-ի պարզաբանմանը՝ Սեդրակյանը հիշեցրեց, որ արտասահմանյան գրականության ամբիոնը համալսարանի ամենահին և հեղինակավոր ամբիոններից է, հիմա էլ ունի գործող մագիստրոսական ծրագիր։ Սեդրակյանն ասում է՝ եթե անգամ որոշված էր ամբիոնի միավորումը կամ լուծարումը, տրամաբանական կլիներ նախ ավարտել գործող կրթական ծրագրերը։
«Հենց ընտրություններից հետո արագ-արագ փորձեցին մաքրել Ավգյան ախոռները»,- նշեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելի վաղ ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել էր, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժ/պ-ին տեղեկացրել են ամբիոնի լուծարման որոշման մասին։