l-0x86wh-2048x1193z-0-3838-1

Երևան-Սևան ճանապարհին կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել

Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։

Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։

Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակած ուղղությամբ՝ մեկ գոտիով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն