raftcoqxogwiuty3

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ի արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նա նշել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։

Սա Նուբարաշենի այն ընտրատեղամասն է, որտեղ, ըստ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներ էին եկել քվեարկելու։

Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքում գտնվող 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։ Այստեղ դարձյալ տեղամասի փակվելուց հետո արձանագրվել էր զինվորականների քվեարկության դեպք։

Նյութերն ուղարկվել են դատախազություն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն