l-0x1wh-800x466z-0-9825

Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

Հունիսի 11-ին՝ ժամը 19:03-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Մառի փողոցում, Արմավիրի մարզի Էջմիածին, Կոտայքի մարզի Չարենցավան և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Հացիկ բնակավայրում, Լոռու մարզի Վահագնաձոր և Սարամեջ բնակավայրերում։

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, տանիքների ծածկեր, կառուցատարրեր, տաղավարներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված ծածկերի ապամոնտաժման, տարածքի սահմազատման  և այլ համապատասխան աշխատանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն