6408c0fa-3301-4874-9c70-cd35d391387a_w1023_r1

Ալիևը շնորհավորել է Պուտինին, շեշտել ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ | azatutyun.am

azatutyun.am  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորական ուղերձ է հղել՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Ուղերձում Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարի դրացիության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա, ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը, միջտարածաշրջանային և մշակութային-հումանիտար կապերի ընդլայնումը։

«Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կնպաստեն ադրբեջանա-ռուսական հարաբերությունների և բազմակողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների շրջանակում», ասվում է Ալիևի ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն