arm.sputniknews.ru Վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2 անգամ ավելի չափով վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների քանակը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
«Արդեն երեկ ուշ գիշերին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ թույլ չտալ ԲՀԿ-ին հաղթահարել շեմը»,- հայտարարեց Տոնոյանը։
ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանի խոսքով՝ թեպետ «Ընտրական օրենսգիրքը» ԿԸՀ-ին քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու լիազորություն ընձեռում է, բայց նույն օրենսգիրքը պահանջում է, որպեսզի տրվի գնահատական, թե արդյոք անվավեր ճանաչելու որոշումն ազդեցություն ունենալու՞ է ընտրությունների արդյունքների վրա։
«Ռեպրեսիաների այս նոր ալիքի անոնսը տվեց Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում` իր ամբարտավան ռեպլիկներով հայտարարություններով։ Հիշում եք նրա անտակտ ռեպլիկը Գագիկ Ծառուկյանի հասցեին, հետո նա հանդգցնեց 550 հազար ընտրողների վիրավորել, երբ խոսում էր ընտրակաշառքի գարշահոտությունն ԱԺ բերելու մասին։ Ըստ էության` նա սրանով անոնսավորում էր բռնությունների ու ռեպրեսիաների նոր փուլ»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում