նարեկ կարապետյան

Սահմանապահ ծառայությունը Նարեկ Կարապետյանին արգելել է այցելել Վերին Լարս

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Վերին Լարսում Սահմանապահ ծառայությունից իրեն հայտնել են, որ «իր այցելությունը Վերին Լարս արգելված է»։

Կարապետյանը հայտնել է, որ իրենք «Armat Media»-ի հետ պետք է գտնվեին Վերին Լարսում և ուղիղ եթերում ցույց տային, թե «ինչ խայտառակ իրավիճակ է այնտեղ հայկական բեռնատարների և գյուղմթերքի արտահանման հետ կապված»։

«Սահմանափակում դրեցին ինձ վրա»,- ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

««Armat Media»-ն դա կանի, իսկ ես կշարունակեմ այստեղից հետևել պրոցեսներին», – ասել է Կարապետյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն