factor.am Ուկրաինան մտադիր է իր արևմտյան դաշնակիցներից լրացուցիչ 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն խնդրել, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային, գրում է Current time-ը։
Կիևը նախատեսում է համապատասխան դիմումը ներկայացնել հունիսի 18-ին՝ Ուկրաինայի պաշտպանության հարցերով Ռամշտայնի խմբի նիստում։ Պաշտոնյան նշել է, որ Ուկրաինային պատերազմը շարունակելու համար լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ՝ նշելով, որ Ռուսաստանն «արագ է արձագանքում և գիտի՝ ինչպես փոխվել»։
«Բոլորը տեսնում են, որ Ռուսաստանն այրվում է, և մենք ուզում ենք, որ այն ավելի շատ այրվի, բայց դրա համար մեզ ֆինանսավորում է անհրաժեշտ»,- ասել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում