z6xlofonlguvo3aa

ԱՄՆ-ի ու Իրանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը հաստատվել է․ Պակիստանի վարչապետ | civilnet.am

civilnet.am Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը։ Այս մասին հունիսի 12-ի երեկոյան հայտարարել է բանակցություններում գլխավոր միջնորդ համարվող Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

«Կարող ենք հաստատել, որ կա խաղաղության համաձայնագրի վերջնական, համաձայնեցված տեքստ»,- գրել է նա X-ի իր էջում։ Շարիֆի խոսքով՝ Պակիստանը ներկայումս սերտ համագործակցում է երկու կողմերի հետ՝ հաջորդ քայլերը որոշելու համար։

«Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան այժմ»,- հավելել է նա։

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը կարող է ստորագրվել հունիսի 14-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 80-ամյակի օրը։

Թրամփն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Թեհրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այս շաբաթավերջին, հավանաբար Եվրոպայում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն