0rzw5xcb5pju7yvsamqmljuzhjfelsgf7nu8vpip

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր։

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ «Հ.Ա.Տ ԳՈԼԴ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2029 թվականների» ծրագրից։

Ընկերության ղեկավարը  ներկայացրել է կառուցման ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել, որ միջին հզորության  այս խեցգետնաբուծարանի տարեկան արտադրությունը կազմելու է 12 տոննա, ներդրվող գումարը կազմում է  129 900 000 ՀՀ դրամ, իսկ փոխհատուցման գումարը՝ 64 950 000 ՀՀ դրամ։

Տաթևիկ Սարգսյանը կարևորել է պետություն-մասնավոր նմանօրինակ համագործակցությունը, որն ուղղված է ոլորտի զարգացմանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն