armenpress.am Անգլիայի ֆուտբոլի հավաքականն ԱՄՆ-ում անվտանգության խափանման զոհ է դարձել․ Կանզաս Սիթիում կայանալիք Աշխարհի առաջնության առաջին խաղին ընդառաջ մարզումից առաջ գողացել են թիմի խաղային կոշիկները, մարզումների համար նախատեսված գնդակներն ու այլ անհրաժեշտ պարագաներ։
Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ գողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սարքավորումները թիմի Ֆլորիդայի նախամրցաշարային բազայից տեղափոխվում էին Միսուրի նահանգի Սվոուփ Ֆուտբոլային գյուղի մարզական ճամբար։
Նշվում է, որ Կանզաս Սիթիի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը և հաստատել է, որ երկու կասկածյալներ ձերբակալվել են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում