news.am Շաբաթ առավոտյան Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգում կործանվել է երկրի ռազմաօդային ուժերին պատկանող «Ան-32» ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով՝ աղետը տեղի է ունեցել Ջորհատի ռազմակայանում, երբ ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել։ Գետնին բախվելուց հետո վթարի վայրում հրդեհ է բռնկվել։
Հաղորդվում է, որ արտակարգ ծառայություններն անմիջապես մեկնել են դեպքի վայր՝ կրակը մեկուսացնելու և հետևանքները գնահատելու համար։ Հնարավոր զոհերի կամ տուժածների մասին տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հաստատել են վթարի փաստը և հայտարարել, որ մանրամասները կհրապարակվեն իրավիճակի նախնական գնահատումից և աղետի պատճառների քննության մեկնարկից հետո։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում