2f7863e0-d265-42ae-3c24-08de3c92853e_w1023_r1-2

ԵՄ-ն երկուշաբթի կսկսի Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները | azatutyun.am

azatutyun.am Եվրամիությունը պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսել անդամակցության շուրջ, X-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները համաձայնել են կանաչ լույս վառել այդ ճանապարհին, այդ թվում՝ Հունգարիան, որը երկու տարի առաջ վետոյի իրավունքով արգելափակել էր գործընթացը:

«Մենք անցնում ենք անդամակցության բուն պրոցեսին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի դաշնակիցներին՝ ընդգծելով, որ բանակցությունների սկիզբը «նշանակալի քաղաքական և բարոյական աջակցություն է Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին»։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նույնպես ողջունել է որոշումը՝ X-ում գրելով. «Մենք պատրաստակամ ենք շարունակել բարեփոխումները»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն