5gtnh1ksijsuzdckzufjxntouwrughmtfbuq082v

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերաիմաստավորման փուլում են․ Սերգեյ Կոպիրկին | armenpress.am

armenpress.am Երևանում հունիսի 12-ին անցկացվել է տոնական ընդունելություն՝ նվիրված Ռուսաստանի օրվան։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, կրոնական, հասարակական, մշակութային, գիտական ​​և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հայրենակցական կազմակերպությունների անդամներ և երիտասարդական ակտիվիստներ։

Իր ողջույնի խոսքում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այս տոնը կոչված է՝ արտացոլելու Ռուսաստանի հազարամյա ճանապարհը, որը լի է հերոսությամբ, անձնուրաց աշխատանքով, մեծ հաղթանակներով և նվաճումներով։

«Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող համաշխարհային և տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլի»,-ասել է Կոպիրկինը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն