azatutyun.am Վարչական դատարանն ուշ գիշեր մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, «սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն»,- հայտնում է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ն հայցեր էր ներկայացրել Վարչական դատարան: ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը երեկվա նիստում նշել էր, որ 2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով՝ ԲՀԿ-ի համար 4 տոկոսի շեմի հաղթահարման խնդիր է առաջանում:
ԲՀԿ ներկայացուցիչները նախօրեին դատարանում նաև պնդել էին, որ ԿԸՀ-ն իրավունք չուներ անվավեր ճանաչել ընտրատեղամասերի արդյունքները, քանի որ դա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունն է: Փոխարենը՝ ԿԸՀ-ն կարող էր վերաքվեարկության որոշում կայացնել, ինչը չի արել: Հետևաբար, հայցվոր կողմը դատարանից պահանջել էր բեկանել ԿԸՀ որոշումը: ԿԸՀ փոխնախագահը, սակայն, հակադարձել էր՝ գործել են ընտրական օրենսգրքի շրջանակում, հետևաբար խնդրել էր հայցը մերժել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում