news.am Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Հռոմի փողոցներ՝ մասնակցելով միգրացիոն քաղաքականության կողմնակիցների և հակառակորդների զուգահեռ ցույցերին, այն բանից հետո, երբ միգրանտների նկատմամբ կոշտ միջոցների օգտին հանդես եկող աջակողմյան քաղաքացիական նախաձեռնությունը խորհրդարանում հավաքել է քննարկման համար անհրաժեշտ թվով ստորագրություններ, հաղորդել է Associated Press-ը։
Խոսքը «Remigration and Reconquest» շարժման խնդրագրի մասին է, որը հավաքել է ավելի քան 50 հազար ստորագրություն և փաստորեն «ռեմիգրացիայի» հայեցակարգը մտցրել է Իտալիայի քաղաքական օրակարգ։ Փաստաթուղթը դեռ չունի քննարկման ամսաթիվ, սակայն ենթադրում է միջոցների ներդրում, այդ թվում՝ օտարերկրացիների հեռացումը խթանելը և հարկադիր վերադարձները, ինչը քննադատներն անվանում են խտրական մոտեցում։
Հակամիգրացիոն երթի ընթացքում մի քանի հազար մասնակից հավաքվել էր քաղաքի կենտրոնում՝ երգելով ազգային օրհներգը։ Առանձին դրվագներում ցուցարարների մի մասն օգտագործել է ֆաշիստական ողջույնը և վանկարկել «Դուչե՛», ակնարկելով Բենիտո Մուսոլինիին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում