l-0x0wh-786x458z-1-86

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Երևան քաղաքում հունիսի 14-ի ցերեկը, 15-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում էկարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 14-ի ցերեկը և երեկոյան անձրևները քաղաքի առանձին հատվածներում կլինեն հորդառատ։

Հունիսի 16-ի և 18-19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 17-19-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 14-ի ցերեկը, 15-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն