w2ysdnukn7nhbmnb-1

Իսրայելը անօդաչու սարքերի հարձակումից հետո ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին | news.am

news.am Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձան Դահիային՝ հայտարարելով, որ թիրախը եղել է «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքը, ասվում է ՑԱՀԱԼ-ի՝ Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ հարվածը պատասխան էր Իսրայելի տարածքի ուղղությամբ անօդաչու սարքերի արձակմանը։

Իսրայելական կողմի տվյալներով, նախօրեին «Հեզբոլլահ» շարժումը մի քանի անօդաչու սարք է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան։

Միաժամանակ նշվում է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ շարունակվող փոխադարձ հարվածների ֆոնին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն